կարևոր
886 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-17 11:41

Գյումրիում ընտրությունից առաջ մինչև 50.000 դրամ օգնություն է բաժանվել

Գյումրիում ընտրությունից առաջ մինչև 50.000 դրամ օգնություն է բաժանվել

Գյումրեցի 42 ընտանիք 20-50 հազարական դրամ միանվագ օգնություն է ստացել մարզպետարանից՝ կայանալիք ընտրություններից առաջ։ 

Նախորդ համապետական ընտրություններից մնացած սովորույթի համաձայն, այս անգամ էլ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ 1 միլիոն 700 հազար դրամ է բաժանվել 48 ընտանիքի, որոնցից 42-ը հենց Գյումրիի բնակիչներ են, իսկ 6-ը՝ այլ համայնքներից։

Թե ինչո՞վ է պայմանավոված, որ ընտրություններից առաջ մարզպետարանը պարզել է, որ մինչև 50 հազարական դրամ միանվագ օգնություն ստանալու կարիք ունեցող ընտանիք կա, և հատկապես՝ մայրաքաղաք Գյումրիի բնակիչները և ոչ թե, ասենք, մարզի հեռավոր գյուղերում ապրող բնակիչները, հայտնի չէ, համենայն դեպս մարզպետի ստորագրած որոշման մեջ որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն նշված չէ։