կարևոր
1852 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-16 22:47

Ավտովթար Արմավիրի մարզում. իրար են բախվել «Kia»-ն և «Ford Transit»-ը

Ավտովթար Արմավիրի մարզում. իրար են բախվել «Kia»-ն և «Ford Transit»-ը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «պոլիգոնների» խաչմերուկում, բախվել են «Kia» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamsyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: