կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 20:06

Պատերազմի 20-րդ օրը ամփոփվեց հերթական լավատեսական տեսանյութերով և թշնամու կորուստների թվարկումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 20-րդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որին կից գրառմամբ տեղեկացրեց, որ ելույթ է ունեցել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց  նշելով, որ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը,  ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսեւորումն է: Ինչ էր ակնարկում պատերազմի քսաներորդ օրը Նիկոլ Փաշինյանը:

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսեւորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է նույն հետեւանքներին: Հատկապես սա պիտի դրվի Արցախի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում:

Շարունակվում էր մամուլին լռեցնելու քաղաքականությունը:Հոկտեմբերի 16-ի դրությամբ ոստիկանության ստորաբաժանումները հայտնաբերել են արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից: Կառավարությունը համարում էր, որ միակ հավաստի տեղեկությունները հայտնում են իշխանավորների եւ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջերը: Չուշացավ նաեւ Շուշան Ստեփանյանի հերթական ոգեւորող տեսանյութը: Արցախի պաշտպանության բանակը ինչպես միշտ շարունակում է ճշգրիտ հրետանային հարվածներ հասցնել, ոչնչացնելով թշնամու մարտական տեխնիկան ու հենակետերը, ինչից հետո ադրբեջանական ստորաբաժանումները դիմում են փախուստի: 

Օրն ամփոփվում էր հերթական լավատեսական տեսանյութերով եւ թշնամու կորուստների թվարկումով: Մարդիկ ոգեւորվում էին եւ լցվում լավատեսական հույսերով, այդպես էլ չիմանալով թե իրականում ինչ է կատարվում առաջնագծում:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։