կարևոր
1510 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 19:26

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Աբովյանի բնակիչների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էին՝ լսելու քաղաքացիներին: Հետպատերազմյան շրջանում անվտանգային համակարգ, տարածաշրջան, արցախահայության կացության խնդիրներ. բնակիչների բարձրացրած մտահոգություններն ու հարցերը շատ էին: 

Իսկ թե ի՞նչ պետք է անել, ըստ Իշխան Սաղաթելյանի՝ հստակ է. Ձեւավորել ազգային դիմադրություն, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի կանխել Հայաստանի թուրքացումը եւ նոր կապիտուլացիան: Սաղաթելյանի խոսքով՝ խնդիրը այն է, որ ժողովուրդը հիասթափված է ու անտարբեր է դարձել շատ հարցերում, բայց նաեւ նշում է, որ իրենց մեղքի բաժինն էլ կա՝ միգուցե քիչ են խոսում ժողովրդի հետ: 

Սեյրան Օհանյանն էլ անդրադառնալով տարածաշրջանում կատարվողին շեշտում է, որ այդ ամենն արդյունքն է այս իշխանությունների ոչ գրագետ ու ոչ լիարժեք կառավարմանը: Նրա խոսքով՝ գործող իշխաննությունների թեթեւ ձեռքով է, որ Թուրքիան այսօր իր հեռահար նպատակներն է իրականանցնում դեպի Մերձավոր արեւելք եւ հարավային Կովկաս:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։