կարևոր
808 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 18:11

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:

Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրել է իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել էր բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16 -ին Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկաայցրել Ադրբեջանի դեմ `«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» համաձայն: Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է, կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով: Այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում, երբ ադրբեջանական կողմը դարձյալ կոնվենցիայի կոշտ խախտումներ է իրականացրել։ «Եվ անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է սպանությունները, խոշտանգումները և այլ հանցագործությունները հայ ռազմագերիների, պատանդների և այլ գերիների նկատմամբ», - ասված է հայցում: