20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։
Կայքը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, իսկ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, որը այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։
Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։