կարևոր
625 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 19:12

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 33.208 նոր դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 33.208 նոր դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 33.208-ով՝ հասնելով 7.958.384-ի: 

Հարաբերական արտահայտմամբ, վարակվածների թվի աճը կազմել է 0.42 տոկոս:

Ակտիվ դեպքերի թիվը, այսինքն՝ այս պահին բուժում ստացող հիվանդների թիվը հասել է 754.162-ի:

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 21.883-ով՝ կազմելով 6.981.907: Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, շտաբի տվյալների համաձայն, նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87.7 տոկոսը: