կարևոր
889 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 15:35

Չի բացառվում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը. Առողջապահության նախարար

Չի բացառվում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը. Առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համար նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը արդյունավետ է: Նա այս մասին հայտնել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Նա նշել է, որ նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ: 

Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:

Ըստ նրա հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում: