կարևոր
2161 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-16 14:25

«Պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Պաշտպանության բանակ

«Պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Պաշտպանության բանակ

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»: