կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 13:40

Հայ մարմնամարզիկի թեստը Ճապոնիայում դրական է եղել․ հնարավոր է նա չմասնակցի Աշխարհի առաջնությանը

Հայ մարմնամարզիկի թեստը Ճապոնիայում դրական է եղել․ հնարավոր է նա չմասնակցի Աշխարհի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի Առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայից։ 

Հայաստանից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել է Covid-19-ի թեստ և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական:

Ֆեդերացիայից հայտնում են, որ Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում։

«Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19 թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-նշել են ֆեդերացիայից: