կարևոր
673 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 12:10

Այսօր լռության օր է. Հայաստանի ինը համայնքում վաղը ՏԻՄ ընտրություններ են

Այսօր լռության օր է. Հայաստանի ինը համայնքում վաղը ՏԻՄ ընտրություններ են

Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, հանրապետության 6 մարզի 9 համայնքում (Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում) ՏԻՄ ընտրություններ են լինելու: Ըստ օրենքով սահմանված կարգի՝ այսօր լռության օր է:

Մի շարք համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասանական կարգով, իսկ Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում՝ մեծամասնական կարգով։

Համամասնական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն ու կուսակցությունների դաշինքներ։