կարևոր
871 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 17:40

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում KamAZ մակնիշի բեռնատարը Հաղթանակ թաղամասի՝ 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։