ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սեպտեմբերի 22-ին դիմել եմ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։
ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս։ Խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել»,-նշել է պատգամավորը։