13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։
Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդները նույնպես հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ։