կարևոր
1732 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-16 09:19

Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը

Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։

1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների եւ իրադարձությունների մնայուն տարեգրություն։ 

«Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։ Թողարկումը վերսկսել 2007-ին Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։

Ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր: