կարևոր
2260 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-16 09:05

Այսօր հոկտեմբերի 16-ն է․ 2008 թ. այս օր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ նշանադրվեց

Այսօր հոկտեմբերի 16-ն է․ 2008 թ. այս օր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ նշանադրվեց

Հոկտեմբերի 16-ը տարվա 289-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 76 օր։

  • 1813 թ. - Լայպցիգի մոտ տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ, հայտնի «ժողովուրդների ճակատամարտ» անունով, որին մասնակցեցին մոտ կես միլիոն զինվոր:
  • 1847 թ. - առաջին անգամ տպագրվեց Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:
  • 1854 թ. - ծնվել է Օսկար Ուայլդը, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանանչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ (մահ. 1900 թ.):
  • 1946 թ. - Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի ենթարկվեցին գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ:
  • 1978 թ. - Հովհաննես Պողոս II-ը ընտրվեց Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը:
  • 1986 թ. - ծնվել է Իննան, ռումինացի երգչուհի:
  • 1991 թ. - Հայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ:
  • 2008 թ. - Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ նշանադրվեց:
  • 2009 թ. - Երևանում տեղադրվեց Սայաթ Նովայի կիսանդրին: