կարևոր
763 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-16 19:45

Հայաստանը կմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնություններին

Հայաստանը կմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնություններին

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18–ին մեկնարկող սպորտային մարմնամարզության աշխարհի 50-րդ հոբելյանական առաջնությանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես կգան նժույգթափերում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակների վրա: Ճապոնիա են մեկնել նաև մեր տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ընդգրկված է առաջնության մրցավարական հանձնախմբում, և ավագ մարզիչ Հայկ Նազարյանը։

Իսկ ահա հոկտեմբերի 27-ին նույն քաղաքում կմեկնարկի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը։

Հայաստանից կմասնակցի 19-ամյա Սիլվա Սարգսյանը: