Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից գյուղի դիրքերը , չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Արցախի Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել:
«Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի ուղղությամբ»,- նշել է Ստեփանյանը: