05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
VBET ՀՊԼ 9-րդ տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է «Ալաշկերտին» ու խաղացել 1-1 հաշվով։
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է Էրիկ Վարդանյանը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ Առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտը» տուգանային իրացնելու իրավունք է ստացել։
Թիմի ֆուտբոլիստներ Ժոզե Էմբալոն ու Ալեքսանդր Գլիշիչը վիճել են՝ ով պետք է այն իրացնի: Ֆուտբոլիստներն անգամ հարվածել են իրար: Գլիշիչն արդյունքում զգուշացվել է դեղին քարտով, իսկ տուգանայինն իրացրել է Էմբալոն:
Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին մրցակիցը հավասարեցրել է հաշիվը։