կարևոր
658 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 22:20

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Հարձակման հետևանքով սպանվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսը: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Պատգամավորի վրա հարձակվողը եղել է 25 տարեկան: Նա մի քանի անգամ դանակով հարվածել է պատգամավորին Բելֆարես եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: 25-ամյա անձը ձերբակալվել է, հանցագործության դրդապատճառները հետաքննվում են:

Վերջին 5 տարվա ընթացքում սա բրիտանացի պատգամավորի առաջին սպանության դեպքն է: 2016 թվականին Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը սպանվել էր իր գրասենյակի մոտ: