կարևոր
1714 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 22:02

Միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն․ «Հայաստան» դաշինք

Միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն․ «Հայաստան» դաշինք

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում, նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները:

Մշտապես փաստացի միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն:

Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները նշված դեպքերի և առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու, և ժողովրդի առջև հաշվետվողականության պարտականության ապահովման համար, նույնիսկ հրատապ թեմայով քննարկման ձևաչափով»: