կարևոր
406 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 21:16

Խոսքի ազատության և մամուլի դեմ իշխանության գործողությունները համակարգված են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Թեեւ բոլոր իշխանությունները մշտապես ցանկացել են ինչ-որ իմաստով ազատվել կամ լռեցնել ազատ խոսքը, բայց վերջին 3.5 տարում վիճակն անհամեմատելի է: Այս կարծիքին է Ժուռնալիստների միության նախագահը: Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ այս ընթացքում լրագրողները շատ կոշտ, դաժան հարձակումների են ենթարկվել:

«Հայաստան» խմբակցության պատագավորն էլ նշում է՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, խոսքի ազատության պաշտպաններ, որոնք տարիներ շարունակ այդ առաքելությամբ են հանդես եկել եւ ստացել տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ եւ աջակցություն, այսօր լուռ են:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով էլ՝ մամուլի դեմ հարձակումները պլանավորված են եւ իշխանություններն անշեղորեն կատարում են այն ծրագրերը, որոնք ամբողջովին նպաստում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը:

Միջազգային իրավունքի մասնագետին էլ անհանգստացնում է այն, որ եվրոպական կարգին հակասում է, որ պաշտոնական անձին վիրավորելու համար ավելի խիստ պատիժ է սահմանվում, քան սովորական քաղաքացու դեպքում:

Աղվան Վարդանյանը հայտնում է, որ «Հայաստան» դաշինքն իր նախաձեռնությամբ՝ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել եւ շրջանառության մեջ դրել վիրավորանքի քրեականացման օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ՝ հիմնավորելով, որ այս օրենքը եւ՛ հակասահմանադրական է, եւ՛ հակասում է Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիային:

Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանը։