Սամբոյի աշխարհի 2021թ. պատանեկան ու երիտասարդական առաջնությունների առաջին օրը հայ սամբիստները նվաճել են երեք մեդալ՝ ոսկի, արծաթ և բրոնզ:
Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն է դարձել 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը, երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է դարձել +98 կգ քաշային Դավիթ Հարությունյանը, իսկ պատանիներից՝ 58 կգ քաշայինների կարգում Աշիկ Անդրյանը նվաճել է բրոնզե մեդալ: