կարևոր
1660 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 20:26

Բաքվի հրապարակային անհիմն հայտարարություններում դիտավորություն կա․ Իրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

Բաքվի հրապարակային անհիմն հայտարարություններում դիտավորություն կա․ Իրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

Իրանի ԱԳՆ խոսնակը Իլհամ Ալիեւի՝ Իրանի հասցեին վերջին զարմանալի մեղադրանքները շինծու է անվանում։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին։

Իրանի Արտաքին Գործերի Նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ գագաթնաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին ուղղված զարմանալի մեղադրանքները և դրանք անվանեց շինծու:

«Անկախ տարբեր շփումներում Բաքվից ստացված առանձին և դրական հաղորդագրություններին, պաշտոնական Բաքվի հրապարակային անհիմն հայտարարություններում դիտավորություն կա, որոնց, անշուշտ, համապատասխան պատասխաններ կտրվեն»,-նշել է խոսնակը:

Նշենք, որ Ալիեւը Հայաստանին ու Իրանին մեղադրել է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու համար։