կարևոր
2617 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-15 19:26

Շուրջ 11 հազար մարդ հանրագրով պահանջում է ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի հրամանը

Շուրջ 11 հազար մարդ հանրագրով պահանջում է ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի հրամանը

10882 քաղաքացի միացել է կոլեկտիվ հանրագրին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Այսօր՝ 15.10.2021 թվականին առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-Ն հրամանը վերանայելու մասին կոլեկտիվ հանրագիրը ներկայացվել է վարչապետին:

Կոլետիվ հանրագրին միացել է 10.882  (տասը հազար ութ հարյուր ութսուն երկու) քաղաքացի»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպել էր ստորագրահավաք, քանի որ դեմ է պատվաստման պարտադրանքին: