20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ադրբեջանական ագրեսիայից վիրավորված զինվորներին են այցելել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Արտակ Բեգլարյանը տեղում տվել է համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար:
«Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները: Առողջություն բոլորին», - հայտնել է Ա.Բեգլարյանը:
Նշենք, որ բարդ վիրահատություններից մեկն իրականացրել է Արցախում այս օրերին գտնվող հայտնի ռազմական բժիշկ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը: Նա արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, բազմաթիվ վիրահատություններ է իրականացրել եւ մարտիկների ու Արցախի բնակիչների կյանքեր փրկել թե՛ 1990-ականների ազամարտի տարիներին, թե՛ 2016-ի ապրիլին, եւ թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: