20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին և «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին։
Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, Արցախում ստեղծված կացության եւ խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման անհրաժեշտությունը եւ հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ սերտ եւ բարձր մակարդակի համագործակցության ապահովումը: