ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի բողոքը։
«Դատարանը մերժեց մեր բողոքը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ։ Պատրաստվում ենք որոշումը ստանալուց հետո բողոքարկել»,-նշել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար: Նա անազատության մեջ է սեպտեմբերի 30-ից։