կարևոր
295 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 14:13

Ընդդիմադիր խմբակցությունների պահանջած` «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստն այդպես էլ տեղի չի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ազգային ժողովի ընդդիամադիր՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պահանջած` «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստն այդպես էլ տեղի չի ունեցել:

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահը պարտավոր էր այն հրավիրել: Արթուր Ղազինյանը շեշտել է, որ սա պետք է ստանա իրավական եւ քաղաքական գնահատական, քանի որ, ըստ պատգամավորի, արդեն երկրորդ անգամ կանոնակարգի խախտում է թույլատրում իշխանական խմբակցությունը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ այս ամենը պետական քաղաքականության մի մասն է դարձել: Նրա կարծիքով՝ այս իշխանություններն իրենց վեր են դասում օրենքից եւ չեն պատրաստվում հաշվետու լինել ՀՀ քաղաքացիների առջեւ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին հանձնաժողովի արտահերթ նիստ, որին կմասնակցեին պաշտպանության նախարարը, Գլխավոր Շտաբի պետը, ԱԱԾ տնօրենը, արտաքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը եւ կպատասխանեին իրենց հետաքրքրող հարցերին: