կարևոր
1699 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 17:20

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: