կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 16:12

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: