կարևոր
1777 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 14:38

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Մասիս քաղաքում բախվել են երեք ավտոմեքենա. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Մասիս քաղաքում բախվել են երեք ավտոմեքենա. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:

Ժամը 11։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Toyօta RAV 4, Toyota Camry և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։