կարևոր
1978 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 11:53

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն արդեն ազատության մեջ է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն արդեն ազատության մեջ է

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն արդեն ազատության մեջ է։ Այս մասին տեղեկացրել է վերջինիս պաշտպան Էմին Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյանը հայտնեց, որ Սարգսյանն ազատ է արձակվել գիշերը ժամը 3-4-ին, երբ գրավը վճարվել է, կտրոնը հասցվել է Գորիս։

Ավելի վաղ Խաչատրյանը գրել էր, որ Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ: Հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: