կարևոր
307 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 10:31

Լիբանանում այսօր սգո օր է

Լիբանանում այսօր սգո օր է

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվածների: Այս մասին ասված է Լիբանանի կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 15-ը համընդհանուր սգո օր կհայտարարվի ի հիշատակ այսօրվա իրադարձությունների զոհերի: Այսօր կփակվեն բոլոր պետական հաստատությունները, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցները: