կարևոր
1696 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 10:09

Ոռոգման ջրի պակասի պատճառով կարտոֆիլի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

Ոռոգման ջրի պակասի պատճառով կարտոֆիլի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ այսօր երեւանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում:

Ըստ գյուղատնտեսների ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն էլ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ ավելի թանկ է լինելու։

Նրանց խոսքերով պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին։ Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի արդյունքում կարտոֆիլի գինը բարձրացել է։

Բարձր գնի պատճառով շատ գյուղացիներ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ էին սկսել եւ հենց դաշտից նրանք թանկ գնով վաճառել են»,- գրում է թերթը։