կարևոր
670 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 10:46

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ. Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Տափերական գյուղի գազասպառողների գազամատակարարումը: