կարևոր
355 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 09:10

Այսօր հոկտեմբերի 15-ն է. 1809 թ. այս օրը ծնվել է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը

Այսօր հոկտեմբերի 15-ն է. 1809 թ. այս օրը ծնվել է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը

Հոկտեմբերի 15-ը տարվա 288-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 77 օր։

1809 թ. -ծնվել է Խաչատուր Աբովյանը, հայ ականավոր գրող, համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը, հայտնի է նրա «Վերք Հայաստանի» վեպը:

1920 թ. - ծնվել է Անրի Վերնոյը, ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր («Մայրիկ (ֆիլմ)», մահ. 2002 թ.):

1922 թ. - ծնվել է Գրիգոր Գուրզադյանը, հայ ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ (մահ. 2014 թ.):

1951 թ. - ծնվել է Ռաֆայել Վահանյանը, հայ շախմատիստ:

1964 թ. - շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա», նրա մեջ են մտնում մոտ 8900 կմ երկարությամբ գազի խողովակներ:

1980 թ. - մահացել է Մուշեղ Գալշոյանը, հայ ճանաչված գրող (ծն. 1933 թ.):

1981 թ. - ստեղծվեց «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:

1997 թ. -տիեզերք թռավ «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը, Սատուրն մոլորակի հետազոտության համար, այն ներկայումս գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:

1998 թ. - մահացել է Ռոլֆ Հակոբը, ծագումով հայ, գերմանացի դիրիժոր (ծն. 1908 թ.): 2006 թ. – մահացել է Վարդուհի Վարդանյանը, հայ երգչուհի (ծն. 1976 թ.):