կարևոր
283 դիտում, 2 օր առաջ - 2021-10-15 00:10

Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ազատ կարձակվի գրավի դիմաց

Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ազատ կարձակվի գրավի դիմաց

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

Այսօր՝ 14.10.2021թ-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ:

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի դատարանը (Շենգավիթի նստավայր) դատավոր Մարինե Մելքոնյանի գլխավորությամբ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ, բայց բավարարել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։ 

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը և պրոֆեսոր Արմեն Չարչյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանքի տակ են պահվում շինծու քրեական գործերի հարուցմամբ: Խմբակցությունը սա քաղաքական հետապնդում է որակում: