կարևոր
553 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 09:50

US Championship. Սամուել Սեւյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ առաջատարն է

US Championship. Սամուել Սեւյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ առաջատարն է

Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ամերիկահայ Սամուել Սեւյանը։ 7-րդ տուրում 20-ամյա գրոսմայստերը սեւերով մրցեց Բատիս Բրուզոնի հետ եւ առավելության հասավ 22-րդ քայլում։

Սամուել Սեւյանը 4,5 միավորով երեք առաջատարից մեկն է։ 4,5-ական միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն եւ Ալեքսանդր Լենդերմանը։

8-րդ տուրում Սամուել Սեւյանը հոկտեմբերի 14-ին սպիտակներով կխաղա Լենիեր Դոմինգեսի հետ։

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Սամուել Սեւյանը հաղթանակ էր տարել աշխարհի երկրորդ համար Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։

ԱՄՆ-ի առաջնությունում կանցկացվի 11 տուր։