կարևոր
1516 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-14 22:40

Տեխնիկական խոտաններն ուղեկցում են Փաշինյանին միջազգային հավաքների ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հեռավար՝ տեսակապի միջոցով, կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Ի դեպ, ԵԱՏՄ նիստին՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը հեռարձակվել է տեխնիկական  խոտաններով ու գրեթե չի լսվել։  

Հենց ելույթի  ժամանակ Փաշինյանի խոսափողը խափանվել է, ապա կարճ ժամանակ միացել է ու կրկին անջատվել։ 

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման դեպքերում  հայկական կողմի տեխնիկական թերացումները խնդիրներ են առաջացնում։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին էլ, ՀԱՊԿ առցանց նիստի ընթացքում ընդհատվել էր Փաշինյանի ելույթը,  նրա հեռախոսների պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։