կարևոր
379 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-14 21:10

Պատերազմի 18-րդ օրն էր. անկախ պաշտոնական հուսադրող լուրերից՝ սահմանում իրավիճակը լարված էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 18-րդ օրն է, թշնամու կողմից չպահպանվող հումանիտար հրադադարի 5-րդ օրը: Ադրբեջանական զինուժը վաղ առավոտյան վերսկսել էր լայնածավալ գործողությունները արցախա-ադրբեջանական սահմանի, հատկապես, հյուսիսային եւ հարավային ուղղությամբ: Պատերազմական հերթական օրն այսպես ամփոփեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անկախ պաշտոնական հուսադրող լուրերից՝ սահմանում իրավիճակը լարված էր: Պատերազմի 18-րդ օրը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմի համար «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւն անընդունելի է:

Թե ինչպես էր պատկերացնում Նիկոլ Փաշինյանը ազատ եւ երջանիկ Արցախը, պարզ դարձավ նոյեմբերի իննին: Իսկ պատերազմի 18-րդ օրը Փաշինյանին այլ բան չէր մնում, քան արցախյան պատերազմի լուծման հարցում հույսը դնել այլ պետությունների վրա:

Արծրուն Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր հերթական ծաղրող  գրառումը կատարեց՝ նշելով, որ թշնամու համար կարեւոր չեն իրենց զոհերը: Իսկ մեր զոհերի մասին ոչինչ չէր խոսվում: Մինչեւ հիմա ունենք բազմաթիվ, անհետ կորածներ եւ զոհեր, որոնց մարմիններն այդպես էլ գտնված չեն:

Թշնամու թիրախում էին նաեւ երեխաները: Հակառակորդի ԱԹՍ-ը հոկտեմբերի 14-ի առավոտյան հողատարածքը մշակելու գնացող Արզոյանների մեքենային էր հարվածել: Ընտանիքի 14-ամյա որդին՝ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւան:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։