կարևոր
1798 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-14 20:12

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Սյունիքի մարզի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը, որում քննարկվել է Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ՝ գրավի չափ է սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։

 Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Tert.am–ին հայտնել է, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ, և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ համարեց։ «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,-ասաց նա;

Հիշեցնենք, որ օգոստոստի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Նշենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ էր կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: