կարևոր
289 դիտում, 1 օր առաջ - 2021-10-14 18:48

Հրդեհ Ոսկետափ գյուղում

Հրդեհ Ոսկետափ գյուղում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:25-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի Հ․ Հակոբյան փողոցում այրվում են անասնագոմ ու անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին: