կարևոր
415 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-14 20:41

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

Կրեմենչուգում բնակվող ձյուդոիստ Կարո Մարանդյանն առաջին տեղն է գրավել Ուկրաինայի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում:

Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 12-13-ը: Ուկրաինայի 21 մարզից 273 մարզիկ է մասնակցել մրցաշարին, որոնց թվում նաև Ուկրաինայի ձյուդոյի առաջատար մարզիկներ են եղել։

Մասնավորապես, Արտյոմ Լեսյուկին, Դիլշոտ Խալմատովը, Բոգդան Յադովը, Կարո Մարանդյանը, Արտյոմ Խոմուլինը, Գևորգ Մանուկյանը, Սերգեյ Կրիվչաչին, Անտոն Սավիցկուն, Դանիլա Գուցոլինը, Եվգենի Բալևսկուն և շատ ուրիշներ։

Ավելի վաղ Կարո Մարանդյանը նվաճել էր բրոնզե մեդալ Զագրեբում կայացած «Grand Prix» մրցաշարում, ինչպես նաև՝ դարձել է «European Open» մրցաշարի արծաթե մեդալակիր։