«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադրաձել է երեկվա միջադեպին, երբ ոստիկանության ծառայողները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել տղամարդուն ապօրինի շինություն կառուցելու համար:
«Պատրաստվում ենք պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը բարձրացնել, որովհետև այն ինչ տեղի է ունեցել՝ աննախադեպ է, և միակ դեպքը չէ․ շարունակական բնույթ է կրում, երբ ոստիկաններն ուղղակի շրջանցում են օրենքը՝ կարծելով, եթե իրենք այս ամիսների ընթացքում ծառայել են վարչապետի աթոռը զբաղեցնողին, ապա իրենց ամեն ինչ կարելի է մեր երկրում: Դա այդպես չի լինելու, և պետք է բոլոր պատասխանատուները պատիժ կրեն, քանի որ այն, ինչ արվում է քաղաքացու նկատմամբ, թեկուզ, եթե իրավապահները արդարացնում են անօրինական շինարարությամբ, բայց անօրինական շինարարության քանդելը կամ անօրինական շինարարության դեմն առնելը չպետք է հանգեցնի ոստիկանական բռնությունների, այն էլ ուղղակի այսպիսի խայտառակ պատկերով»,-ասել է Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, քանի որ անցնող ամիսների ընթացքում, երբ հանրահավաքներ էին տեղի ունենում Հայաստանում, իշխանության հրաժարականն էին պահանջում հազարավոր քաղաքացիներ, ոստիկանները էլի նույն կերպ բռնի ուժ էին կիրառում:
«Այսօր կարելի է արձանագրել, որ իշխանության հենարանը մնացել են իրավապահները՝ իրենց հսկա պարգևավճարներով, կոմֆորտ վիճակով՝ ծառայելով մեկ անձի, դադարել են օրենքի պաշտպանը լինել, և հատկանշական է մի կարևոր հանգամանք. ոստիկանությունը այսօր լծված է լոկ իշխանությանը պաշտպանելու, և դրա արդյունքում այն հանցագործության աճը, որը նկատելի է՝ սպանություններ, դանակահարություններ, վթարներ, ուղղակի ահավոր է»,-հավելեց Մանուկյանը:
Գեղամը Մանուկյանը նշել է, որ ոստիկանատներում ծառայող հետքաննիչները, քննիչները ուղղակի դժգոհում են, որ իրենք ավելի շատ այս քաղաքական պայքարի արդյուքում ձևականությունների հետևից ընկնելով՝ դադարում են բազմաթիվ հանցագործություններ բացահայտել. ոստիկանները ավելի շատ զբաղված են մեկ մարդու անվտանգությունը պաշտպանելով:
Ավելի վաղ հատնել էինք, որ ոստիկանության ծառայողները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել տղամարդուն ապօրինի շինություն կառուցելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։