կարևոր
2251 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-14 16:13

Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» համահիմնադիրների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» համահիմնադիրների հետ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր հանդիպում են ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը:

«Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին»,-ասված է հաղորդագրությունում: