կարևոր
2482 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-14 14:05

Ոստիկանության ծառայողները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքի առաջ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկանության ծառայողները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքի առաջ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկանության ծառայողները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքի առաջ։

Նշենք, որ տղամարդը բերման է ենթարկվել ապօրինի շինություն կառուցելու համար։

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով: Իսկ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել։

Թեմային անդրադարձել է նաև «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ ոստիկանների վայրագ գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի:

«Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բիրտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրագություններից ահաբեկված լացող երեխաների:

Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:

«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:

Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը: Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել»: