կարևոր
1837 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-14 09:08

Այսօր հոկտեմբերի 14-ն է․ 1794 թ. այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»

Այսօր հոկտեմբերի 14-ն է․ 1794 թ. այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»

Հոկտեմբերի 14-ը տարվա 287-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 78 օր։

  • 1794 թ. - Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»։
  • 1851 թ. - ստեղծվեց Ռոյթերս լրատվական գործակալությունը։
  • 1905 թ. - ստեղծվեց Միջազգային ավիացիոն ֆեդերացիան։
  • 1926 թ. - Լոնդոնում լույս տեսավ անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին։
  • 1960 թ. - մահացել է Աբրամ Իոֆեն, խորհրդային մեծ գիտնական (ծն. 1880 թ.)։
  • 1967 թ. - մահացել է Ստեփան Զորյանը, հայ գրող, արձակագիր (ծն. 1889 թ.)։
  • 1990 թ. - մահացել է Լեոնարդ Բերնսթայնը, ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր (ծն. 1918 թ.)։
  • 2006 թ. - Կալինինգրադ քաղաքում օծվեց Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին։