կարևոր
388 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-13 21:49

Կայացել է հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով վիրավորված անձանց խնամքին է նվիրված հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը:

Փարիզի համալսարանական հիվանդանոցի գլխավոր տնօրենը նշում է, որ իրենց այստեղ գտնվելը չի նշանակում, որ հայ բժիշկները որեւէ հարցում թերանում են, պարզապես սա այն մասնագիտությունն է, որ պահանջում է մշտական վերապատրաստումներ եւ նոր հմտությունների զարգացում:

Բժիշկ Կարապետյանը, պատմում է՝ գրեթե ամեն տարի է Հայաստան գալիս ու վիրահատություններ  անում, սակայն պատերազմից հետո, հատկապես, իր մասնագիտական միջամատության կարիքը շատ է զգացվում: Այս անգամ հայ-ֆրանսիական առաջին համաժողովի շրջանակում է Հայաստան եկել, բայց ադեն հերթագրված վիրահատություններ ունի:

Պատրեզմի օրերից մինչ օրս Փարիզի համալսարանական հիվանադանոցի նախաձեռնությամբ մոտ 35 ֆրանսիացի եւ ֆրանսիահայ բժիշկ եկել են Հյասատան, ինչի շնորհիվ մոտ 100 վիրահատությունն է արվել:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոմյանի տեսանյութում։