Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 6-րդ տուրում հաղթանակ է տարել ամերիկահայ Սամուել Սեւյանը (2654)։
20-ամյա գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով մրցել է համաշխարհային դասակարգման երկրորդ համար Ֆաբիանո Կարուանայի (2800) հետ եւ առավելության է հասել 42 քայլում։
Սամուել Սեւյանը վաստակել է 3,5 միավոր եւ Ուեսլի Սոյի ու Լենիեր Դոմինգեսի հետ բաժանում է 3-5-րդ տեղը։